«Եվրատեսիլ 2020». Աթենա Մանուկյանն առցանց քվեարկության արդյունքում 3-րդ տեղն է գրավել

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ «Եվրատեսիլ–2020» միջազգային երգի մրցույթի Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը առցանց հարցման արդյունքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է riafan.ru-ն։

Բրիտանացիներն ընտրել են «Եվրատեսիլի» պատմության մեջ հնչած լավագույն երգը

Բանն այն է, որ մրցույթի չեղարկումից և Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգից հետո կազմակերպիչները որոշել են առցանց հարցումներ անցկացնել՝ հասկանալու համար, թե որ երկիրը կարող է հաղթել «Եվրատեսիլ 2020»-ում։

Հանդիսատեսը հաղթանակը շնորհել է Շվեյցարիայի Gjon's Tears անունով մասնակցին, երկրորդ հորիզոնականում Լատվիայի ներկայացուցիչ Samanta Tīna-ն է, երրորդում՝ հայ երգչուհին։

Նշենք, որ Europe Shine A Light («Եվրոպան շողում է») համերգը կայացավ «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի փոխարեն, որը պիտի անցկացվեր Ռոտերդամում (Նիդեռլանդներ) մայիսի 12-16-ն, բայց Եվրոպայի հեռարձակման միավորումը միջոցառումը չեղարկեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Հայաստանի մասնակից Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2020»-ի մասնակից մյուս 40 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցեց առցանց համերգին։