Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 6 միլիոնի սահմանագիծը

COVID-19–ով վարակվածների թիվը շարունակում է աճել. ԱՄՆ-ն շարունակում առաջին տեղը զբաղեցնել վիրուսի տարածման տեմպերով։ Հայաստանը մեկ հորիզոնականով բարձրացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 034 666–ի։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։

Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը

Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 793 530 մարդու մոտ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 468 338 մարդ է վարակվել COVID-19–ով:

Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 387 623-ով հաստատված դեպքով։ ՌԴ–ին հաջորդում են Իսպանիան (285 644), Մեծ Բրիտանիան (271 222), Իտալիան (232 248)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը և Թուրքիան։

Հայաստանը 57-րդ տեղում է (8676)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան