Ադրբեջանը փոքր-ինչ հանդարտվել է. քանի՞ կրակոց է արձակվել Արցախի ուղղությամբ

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, ՊԲ առաջապահ զորամասերն էլ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք` անցած շաբաթ` մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր ավելի քան 180 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը». Միրզոյանը զրուցել է Ծերեթելիի հետ