Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի

Կենդանաբանական այգու ղեկավարությունը հաշվի է առել, որ Երեխաների պաշտպանության օրը հնարավոր է` մարդկանց մեծ հոսք լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է այգու մամուլի ծառայությունը։

«Մեզ համար ամենակարևորը մեր այցելուների առողջությունն է, և որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ օրը այգի մարդկանց հնարավոր մեծ հոսքը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Ինձ լավ ծեծում էին, բայց ես մնացի կրկեսում». բացառիկ հարցազրույց Միխայիլ Բաղդասարովի հետ

Հիշեցնենք` Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից վերսկսել է աշխատանքը, բայց այգու տարածք հնարավոր է մտնել բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել