ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում #ԿրիրԴիմակՓրկիրԿյանքեր հեշթեգերով տեսանյութ է հրապարակել։
Իրավապահները շրջում են քաղաքով ու հորդորում, որ քաղաքացիները դիմակներ կրեն.
«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է: Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին: Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ: Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր: Դիմակներն անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստած դիմակներ»:
Հիշեցնենք՝ մայիսի 25–ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում որոշ փոփոխություններ է կատարել։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, դրանց առկայությունը պետք է բաց հասարակական վայրերում և նույնիսկ ավտոմեքենայում, եթե առկա է մեկից ավելի մարդ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։
Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է