Միշուստինը կոչ է արել նվազեցնել կախվածությունը համաշխարհային էներգաշուկաներից

Միշուստինի խոսքով՝ այժմ արդիական նշանակություն է ստացել ԱՊՀ երկրների փոխգործակցության ամրապնդումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՊՀ երկրները պետք է ձերբազատվեն էներգաշուկաների իրադրության կախվածությունից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Համոզված եմ, որ ԱՊՀ բոլոր պետությունները պետք է կրճատեն կախվածությունը համաշխարհային էներգետիկ շուկաների կոնյունկտուրայից։ Նավթի գների կտրուկ նվազումը մեր տնտեսությունների շատ ճյուղերի վրա է ազդել»,-ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։

Միշուստինի խոսքով՝ այսօրվա պայմաններում արդիական նշանակություն է ստանում Համագործակցության երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ամրապնդումը։

Միջպետական խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության ծրագրին

«Այդ առաջադրանքներն արտացոլված են ԱՊՀ-ի` մինչև 2030թ․ տնտեսական զարգացման ռազմավարության նախագծում: Այն ուղղված է մեր երկրների տնտեսական դիրքերի ամրապնդմանը, ապրանքների մրցունակության բարձրացմանը, արդյունաբերության և սպասարկման ոլորտների զարգացմանը։ Իսկ գլխավորը ԱՊՀ երկրների բնակիչների բարեկեցության մակարդակի բարձրացումն է»,-ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետը նշել է նաև, որ այսօրվա բարդ տնտեսական պայմաններում ԱՊՀ-ի ընդհանուր շահերն են թելադրում այդ ռազմավարության ընդունումը։

Ոչ ոքի մտքով չանցնի, որ բուժաշխատողների հավելավճարների հարցում կարելի է խնայել. Միշուստին