Հայաստանի քաղաքացուն կախված են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնում

Դիակի վրա տարբեր վնասվածքներ են եղել, բայց նախնական վարկածի համաձայն՝ 66-ամյա տղամարդը խեղդվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում Հայաստանի 66-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկվա» գործակալությունը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:

Մահվան դեպք ՌԴ–ում. բետոնախառնիչի մեջ հայաստանցի տղամարդու դիակ են հայտնաբերել

Ըստ գործակալության՝ դիակը հայտնաբերել են մայիսի 28-ին Շմիտովյան նրբանցքի ցանկապատից կախված։

«Մարմնին վնասվածքներ կան` կտրած վերք աջ նախաբազկին, ներարկման հետքեր, ծակած-կտրած վերքեր որովայնի հատվածում։ Նախնական տվյալներով ՝ մահվան պատճառ է դարձել խեղդվելը», - ասել է աղբյուրը։

Սարսափ Նյու Յորքում. հայտնաբերվել են դիակներով լի բեռնատարներ. տեսանյութ

Տղամարդու մոտ բանկային քարտեր և անցագիր է եղել։ Դիակը տեղափոխել են դիահերձարան, քննիչները պարզում են կատարվածի մանրամասները։

Սարսափելի դեպք Շիրակի մարզում. այրված տանը կանանց դիակներ են հայտնաբերվել