Հարսի զգեստով ու երջանիկ․ Յանա Եգորյանը շարժել է հետևորդների հետաքրքրությունը

Հայտնի սուսերամարտիկի հետևորդները շփոթված են և չգիտեն` ինչպես արձագանքեն հրապարակմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայկական արմատներով հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Instagram-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել, որը շատ է հետաքրքրել նրա երկրպագուներին։

Բանն այն է, որ տեսանյութի կադրերում Յանան հարսանեկան զգեստով է, ու պետք է նշել, որ շատ երջանիկ տեսք ունի։

Բայց նրա բազմաթիվ հետևորդները շփոթված են և չգիտեն՝ ինչպես արձագանքեն հրապարակմանը։ Բոլորին հետաքրում է` Յանան իրո՞ք պատրաստվում է ամուսնանալ։ Եվ եթե այո, ապա ում հետ։ Շատերը հիշատակում են ոմն Մագայի․․․ «Չհասկացա, ի՞նչ է կատարվում», «Լո՞ւրջ», «Իսկ Մագայի հետ վե՞րջ», «Փեսացուն որտե՞ղ է», «Բեմադրած է։ Բոլորիս խաբում է, վստահ եմ», «Երևի նոր տեսահոլովակ է», «Իսկ Մագան տեղյա՞կ է», «Ինձ սրանով չեք խաբի»։

Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում

Չնայած բուռն մեկնաբանությունների առատությանը, Յանան ինքը առայժմ որևէ պարզաբանում չի տվել։ Մինչդեռ նրա հետևորդներից երկուսը փորձել են պարզել իրավիճակը։

«Ծի՜կ». Յանա Եգորյանը «թաքնվել» է Հայաստանի ու Ռուսաստանի դրոշների արանքում. լուսանկարներ

Նրանցից մեկը գրել է, որ անձամբ է Յանային հարցրել ամուսնության մասին, ու նա պատասխանել է․ «Օլիմպիադայից հետո»։ Մյուսը տեղյակ է հայկական ավանդույթներից և նկատել է․ «Չէ հա, հայերը մայիսին չեն ամուսնանում»։

Տեսանյութը մոտակա պսակադրության ակնարկ է, թե պարզապես ևս մի խայծ՝ ժամանակը ցույց կտա։

«Մի ամաչեք». սուսերամարտիկ Յանա Եգորյանն իր երգելով դյութել է երկրպագուներին. տեսանյութ