Նալբանդյանի հետ զրույցից հետո Քոչարյանն ավելի շատ է ուզում հանդիպել Խաչատուրովի հետ

Քոչարյանն ասել է, որ եթե Յուրի խաչատուրովը երկու օրվա ընթացքում չներկայանա, արդյունքները նրա համար ցավոտ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ խոսակցությունից հետո առավել ակնհայտ է դարձել, որ Հայաստանի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը պետք է զրուցի «ապրիլյան հանձնաժողովի» հետ։ Նման հայտարարություն արեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Այսօրվա մեր հանդիպումից հետո միայն մի բան կարող եմ ասել․ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը երկու օր ժամանակ ունի հանձնաժողովին ներկայանալու և մեր բոլոր հարցերին պատասխանելու համար»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դա հատկապես կարևոր է Նալբանդյանի հետ երկու ժամանոց զրույցից հետո։ Քոչարյանը նշեց, որ իրենք պատրաստ են մինչև հունիսի 4-ը ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժողովի նիստ և լսել Խաչատուրովին։ Հակառակ դեպքում հանձնաժողովի եզակացություններն այնպիսի կլինեն, որ այդ հարցերով ստիպված կլինեն արդեն այլ մարմիններ զբաղվել։

Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Քոչարյանը նշեց, որ Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան է մնում, որն այդպես էլ չի արձագանքել հանձնաժողովի հրավերին։
«Ես մի անգամ կատակով ասացի` մնում էր Թրամփին հրավիրեինք, նա էլ չէր մերժի»,-ասաց Քոչարյանը։

Ինչու է Խաչատուրովը հրաժարվում գալ՝ Քոչարյանին հայտնի չէ։

Ինչ վերաբերում է Նալբանդանին, ապա նա «շատ դիվանագիտական պատասխաններ է տվել», որոնք, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, կհամադրվեն եղած տեղեկատվության հետ։

Արշակ Կարապետյանը երկրորդ անգամ է մասնակցում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Նշենք, որ այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հրավերով ներկայանալ խորհրդարան, հայտարարելով, որ ասելու բան չունի։

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

«Իմ մասով էլ է բացթողում եղել». Մնացականյանն անկեղծացել է Ապրիլյան հանձնաժողովի նիստում