ՌԱԴԻՈ

Հարությունյան. «ԱԺ կողմից հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում  անդրադարձել է Ազգային ժողովում քննարկված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։  
Sputnik
Հարությունյան. «ԱԺ կողմից հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է»

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ` «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը բացարձակապես հակասահմանադրական է։ Ըստ նրա` հղում անել, որ ակտն ընդունող մարմինը կարող է հենց այդ ակտը չեղարկել, որևէ իրավական հիմք չունի։

Կառավարությունը փոխում է «Հանրաքվեի մասին» օրենքը. ի՞նչ կլինի արտակարգ դրությունից հետո

«Հիմնավորման հետ կապված բերեմ մի պարզ օրինակ. ԱԺ–ն նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավոր, արդյո՞ք կարող է ԱԺ–ն հետագայում չեղարկել նախապես ընդունած իր որոշումը, իհարկե ոչ։ Կան որոշակի առանձնահատուկ ակտեր, ինչը հստակ է նաև Սահմանադրությամբ, որոնց դեպքում հանրաքվեի չեղարկումը ԱԺ–ի կողմից բացարձակապես չի տեղավորվում Սահմանադրության տրամաբանության մեջ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Հարությունյանը ողջունում է գործող իշխանությունների՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու որոշումը։ Այն, ըստ նախկին պաշտոնյայի, սկզբունքորեն հիմնական խաղի կանոնն է, որին ենթարկվում են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները համապատասխան փոփոխություններ կատարելիս կամ  նախաձեռնելիս։ 

«Բայց բացարձակապես չի տեղավորվում տրամաբանության մեջ հանձնաժողովին դիմելն ու կարծիք հայցելը` միևնույն ժամանակ կատարելով քայլեր, որոնք ուղղված են այդ օրինագիծը հրատապ ռեժիմով ընդունելուն` նախքան հանձնաժողովի կարծիքը ստանալը»,– նշեց Հարությունյանը։ 

Ղազարյան. «ՍԴ ճգնաժամի լուծումը բացառվում է առանց հանրաքվեի»

Հարությունյանը դժվարանում է կանխատեսումներ անել, քանի որ ԱԺ–ն իր վարքագծով ի սկզբանե անտեսում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Կլինի այն դրական, թե բացասկան, այլ հարց է, բայց քանի որ գործընթացն, ըստ նրա, տրամաբանական չէ, հետևաբար դժվար է ասել, թե հաջորդ անտրամաբանական քայլը որն է լինելու։ Դավիթ Հարությունյանի կարծիքով` ողջամիտ մոտեցումը հանրաքվեի նշանակման սահամադրականության վիճարկումն է ՍԴ–ում` հաշվի առնելով, որ նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է։ 

«Դատավորների համատարած վեթինգ հնարավոր չէ՝ առանց Սահմանադրությունը փոխելու»․ նախարար