Հայաստանում արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմվել է 15241 արձանագրություն

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15 241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով

«Այսօր՝ վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ Հարգելի քաղաքացինե՛ր, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով գործել հանրապետության ողջ տարածքում: 

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։