Արման Սահակյանին ու մի քանի անձանց ներգրավել են որպես մեղադրյալ

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին առաջադրված մեղադրանքը կապված է դպրոցի հողակտորի օտարման հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներագրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:

Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը:

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ Քննչական կոմիտեն չի հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով:

Հիշեցնենք՝ Արման Սահակյանը 2011-2018թթ-ին զբաղեցրել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Ռուբեն Հայրապետյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը