ԱՊՀ ձևաչափով հանդիպումները չի կարելի օգտագործել Արցախի թեման շահարկելու համար․ փոխվարչապետ

Հայկական կողմը ստիպված պատասխանում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, բայց անտեղի է համարում ԱՊՀ գործընկերներին սեփական տեսակետը պարտադրելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՊՀ  ձևաչափով հանդիպումները չի կարելի օգտագործել Արցախի թեման շահարկելու համար։ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հանդիպումն անցկացվել է տեսակապի միջոցով։

Կյանքը կարանտինից հետո. ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն համագործակցության ծրագրերը

Նա ընդգծել է, որ Հայաստանը ստիպված է պատասխանել ադրբեջանական կողմի հայտարարություններին, սակայն անտեղի է համարում պարտադրել մյուս երկրներին հակամարտության մասին միակողմանի պատկերացումները, որոնք աղավաղում են դրա էությունը։ Հայկական կողմը հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներով բացառապես խաղաղ լուծմանը, ընդ որում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Այն միջազգային հանրության կողմից ճանաչված հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է։

Արցախ չգնալը Գերմանիայի դիրքորոշումը չէ. ԱԳ նախարարը հիշեցնում է Մերկելի հայտարարությունը

«Ցանկանում եմ նաև հիշեցնել և վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը, որ միայն մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը»,- ասել է փոխվարչապետը։

Գրիգորյանը նշել է նաև, որ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել ԱՊՀ գործընկերների հետ պաշտպանական համագործակցությունը։ Այդ առումով նա կարևորել է Անկախ Պետությունների Համագործակցության երկրների ռազմական կապի միասնական համակարգի մասին համաձայնագիրը։

«Բիշքեկյան արձանագրությունն» ու չկարգավորվող հակամարտությունը. ինչ պետք է անեն կողմերը

«Վստահ ենք, որ համաձայնագիրը թույլ կտա ապահովել կառավարման անհրաժեշտ որակ՝ առկա ռեսուրսների առավել լիարժեք և արդյունավետ օգտագործման հաշվին»,- նշել է Գրիգորյանը:

Նա ողջունել է նաև Ղրղզստանի ու Ռուսաստանի նախաձեռնությունները։ Առաջինը վերաբերում է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի տեղակալի նշանակմանը, իսկ Ռուսաստանն առաջարկում է ընդունել կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարությունները։

Միջպետական խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության ծրագրին

«Պատեհաժամ և ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությունը: Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական բնույթի, թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում և դրա հետևանքների հաղթահարման գործում», - ընդգծել է Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ ԱՊՀ  կազմում 11 պետություն կա (ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, բացառությամբ Վրաստանի ու մերձբալթյան հանրապետությունների)։

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ