13 տարի է՝ ՀՀ-ից այլ երկրի համազեկուցող չէր եղել. Մարուքյանը ուրախ լուր է հայտնել

Ռումինիայի հարցերով համազեկուցողներից մեկը կլինի Հայաստանի պատվիրակը, մյուսը՝ նորվեգացի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Ուրախալի լուրը Մարուքյանը հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ նշանակումն արվել է Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից մայիսի 27֊ին կայացած նիստում։

Նա նաև տեղեկացրել է, որ Ռումինիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։

«Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»,- գրառման մեջ նշել է Մարուքյանը։

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման խորհրդատվական կարծիքը

Հիշեցնենք՝ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ է, նա հունվարի 27-ին ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ