Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացվի

Հատուկ չվերթից կարող են օգտվել և՛ Ֆրանսիայի, և՛ Հայաստանի քաղաքացիները` մի դեպքում հերթագրվելով ավիաընկերությունում, մյուս դեպքում` դիմելով դեսպանատուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

«Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները: Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60 51 77 77, +374 11 74 77 77 հեռախոսահամարներով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել

Լիոն-Երևան չվերթից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող և Հայաստանի քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող քաղաքացիները։

Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում՝ +33753380239, Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ +33643964105, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33666763191 կամ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում՝ +33760323678 հեռախոսահամարներով: