Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ քաղաքացիների տեղափոխումն իրականացվել է բացառության կարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հյուպատոսությունը հիշեցնում է, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում և չեն կարողանում հասնել Հայաստան։ Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը նրանց առաջարկել էր վերադարձը կազմակերպել Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը: Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել էին այդ տարբերակից՝ պնդելով, որ վերադարձը կազմակերպեն բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով։