ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե կորոնավիրուսի ողջ ընթացքում ինչ տարաձայնություններ են եղել առողջապահության նախարարի ու պարետի հետ և ում տեսակետն է հաղթել, ասաց, որ իր և նախարարի միջև չի կարող ոչ մի տարաձայնություն լինել։
«Վարչապետը լսում է բոլորին և կայացնում է որոշում։ Այդ որոշման իրագործումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` իրենք քննարկումները բավականին բուռն են, և բոլորը տեսակետներ արտահայտելու հնարավորություն ունենում են։
«Այդ բանավեճում է, որ մենք փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»,–ավելացրեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` տեսակետների ու մոտեցումների տարբերությունը կայանում է նրանում, որ Արսեն Թորոսյանը, լինելով առողջապահության ուղղության պատասխանատու, հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսանկյունից։
Փաշինյանը վստահ է, որ պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարյալ չէ, բայց ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ արդյունքներ գրանցելու համար։
Վարչապետը գիտակցում է` որն է եղել կառավարության սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում