Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նշում է, որ Արթուր Ալեքսանյանը բարձր է պահում Հայաստանի պատիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի տվյալներով` աշխարհի լավագույն ըմբիշներից մեկն է:

«Արթուր Ալեքսանյանը բարձր է պահում Հայաստանի դրոշի պատիվը: 2016 թվականին «Սպիտակ արջը» նվաճեց օլիմպիական ոսկին: Հերոս ըմբշամարտիկը 2010–ական թվականներին երեք անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Վերջին անգամ 2017 թվականին աշխարհի խաղերում նա ոսկի նվաճեց», - ասվում է տեսանյութում, որը հրապարակվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:

«Գիշերով ճամփա ենք ընկել և չգիտենք՝ որտեղ փոս կա». մարզիկները՝ օլիմպիադայի հետաձգման մասին

2010-ականների ըմբշամարտի լավագույն մարզիկներ են ճանաչվել նաև ամերիկացի Ադելինա Գրեյը, թուրք Թահա Ակգյուլը, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլին և ռուսներ ՝ Նատալյա Վորոբյովան և Ռոման Վլասովը:

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին պատանիների 84 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն։

2014-2017թ. Արթուրը ճանաչվել է Հայաստանի Տարվա լավագույն մարզիկ և պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ և 1-ին աստիճանի շքանշանով: Իսկ մարզադպրոցը, որտեղ նա մարզվել է, անվանակոչել են նրա պատվին:

2019 թ-ի նոյեմբերի 16-ին մարզիկը նշանակվեց ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին