Արևմուտքն արգելել է օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին. Լավրով

ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ աշխարհում վարակի տարածումը «մարդասիրության պակասի մի շարք օրինակներ» է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnk. Արևմտյան որոշ երկրներ կորոնավիրուսի համավարակն օգտագործում են Ռուսաստանից օգնություն խնդրելու արգելքի միջոցով անցանկալի կառավարություններին պատժելու համար։ Այս կարծիքը ՌԴ ԱԳՆ-ի` չինական Global Times թերթի համար գրված հոդվածում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին

Նրա խոսքով՝ աշխարհում վարակի տարածումը «մարդասիրության պակասի մի շարք օրինակներ» է բացահայտել։ Մասնավորապես՝ Լավրովը հիշեցնում է համավարակի մեղքը Չինաստանի վրա բարդելու փորձերն ու խոշոր երկրների` ռուսական օգնության թեմայով շահարկումները։

«Բանը հասել է իմ երկրի հասցեին հնչող մեղադրանքներին, թե հումանիտար ու բժշկական օգնությունն օգտագործում ենք «աշխարհաքաղաքական ազդեցությունն ամրեցնելու» համար։ Ընդհուպ` դիվանագիտական նորմերին հակասող ստորացուցիչ արգելքներ են սահմանվել Ռուսաստանից բժշկական մարդասիրական օգնություն խնդրելու վերաբերյալ, անկախ նրանից՝ ինչ աստիճանի աղետալի է իրավիճակը»,–գրում է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին

Լավրովն Արևմուտքի գործողությունները որպես «մարդասիական հարցերի քաղաքականացում» է բնութագրել ու փաստել, որ «եվրոատլանտյան նմուշի համերաշխությունը տասնյակ հազար սովորական քաղաքացիների կյանքից ու առողջությունից թանկ է»։

Ավելի վաղ` ապրիլին, Լավրովը հայտնել էր, որ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ուզում էին Ռուսաստանին դիմել COVID-19-ի տարածման դեմ պայքարելու գործում օգնություն խնդրելու համար, սակայն «ավագ ընկերներն» արգելում են նրանց դա անել։

Նա օրինակ էր բերել Եվրոպայի ֆուտբոլային ակումբներից մեկը, որը ռուսական հիմնադրամ էր դիմել «տարրական իրեր» գնելու հարցով, սակայն ավելի ուշ հրաժարվել էր գնումից՝ պարզաբանելով դա արգելքով։

Մարտի վերջին Ռուսաստանը 14 ռազմական ինքնաթիռ էր ուղարկել բժշկական հաստատություններն ախտահանելու ու COVID-19-ով հիվանդներին օգնելու համար։ Մայիսի 15–ին զինվորականները Ռուսաստան են վերադարձել։

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով