Կոտայքի մարզում խոշոր երկնաքար է ընկել. տեսանյութ

Երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Մայիսի 27-երեկոյան ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան հատվածում խոշոր երկնաքար է ընկել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ գրելով. «Երեկվա խոշոր երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում»:

Երկնաքարի անկումը Հրազդան-Հանքավան հատվածում արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը:

Տեսանյութը Գագիկ Սուրենյանին է տրամադրել Արման Աբրահամյանը:

Լուսնի խավարումը կտեսնեն նաև երևանցիները. աստղագետը նշել է ստույգ օրն ու ժամը