ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 5.7 մլն–ը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Աղբյուրի համաձայն` մայիսի 28-ի դրությամբ աշխարհում COVID-19–ի հաստատված 5 792 253 դեպք կա։
Առողջացել են 2 միլիոն 498 հազար 730 մարդ, մահացել 357 հազար 467–ը։
Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար են ԱՄՆ-ն (1 745 803 հաստատված դեպք) ու Բրազիլիան (414 661 դեպք)։
Համավարակի տարածման ցուցանիշներով երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը։ Կայքի համաձայն` ՌԴ-ում բացահայտված դեպքերը 370 680 –ն են։ Հետո գալիս է Իսպանիան՝ 283 849, Մեծ Բրիտանիան՝ վարակման 267 240 դեպք, Իտալիան` 231 139 վարակված։ Տասնյակում են Ֆրանսիան՝ 182 913, Գերմանիան՝ 181 895, Թուրքիան՝ 159 797, Հնդկաստանը՝ 158 333։
Հայաստանն այդ ցանկում 7774 վարակվածով 57-րդ տեղն է զբաղեցնում։
Հունիսի վերջին կորոնավիրուսով վարակվածների թիվը կես միլիոնի չի հասնի. Արսեն Թորոսյան
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ:
Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Մոսկվայում կսկսեն կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստեր անցկացնել