Հայտնի են Մոսկվա-Երևան, Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերի օրերն ու ժամերը

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից։ Ինքնաթիռի ժամանումը նախատեսված է ժամը 21:10-ին:

Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել

Իսկ ս. թ. մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ իրականացնել։