Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան

Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ պայքարի ամենաարդյունավետ միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի համավարակը շարունակում է լարվել: Այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակից մահացածների թիվն ավելացել է 15-ով:

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ տարածման աղբյուրներ են բոլոր հանրային վայրերը՝ խանութները, սննդի կետերը, վարսավիրանոցները, բանկերը, տրանսպորտը և այլն, իսկ պայքարի ամենաարդյունավետ միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է:

«Ես ուզում եմ կոչ անել, որ դադարեցվեն դիմակի շուրջ բոլոր շահարկումներն ու ապատեղեկատվության տարածումը: Իրավիճակն ավելի քան լուրջ է ու գնալով ավելի է լրջանում»,- ընդգծեց Փաշինյանը՝ դարձյալ հորդորելով պահպանել անվտանգության միջոցները:

Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը

Վարչապետը չբացառեց, որ հակառակ դեպքում Հայաստանում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղ չլինի և ավելացրեց, որ այդ իրավիճակից խուսափելու համար կառավարոթյունն ու պարետատունը սահմանել ու այսուհետ ևս սահմանելու են վերահսկողության խիստ միջոցներ՝ կիրառելով վարչական պատասխանատվություն:

Հիշեցնենք` մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 8216 է, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է