«Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանը՝ մեզ»․ Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Facebook-ում հայերեն գրառում է արել՝ շնորհավորելով Հայաստանի ազգային տոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Առաջին հանրապետության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հապարակել Facebook-ի իր էջում:

«Մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության 102-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին` ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ: Ուզում եմ, որ Հայաստանը, որի պատմությունը չափվում է հազարամյակներով, անսասան հավատով լցվի իր ապագայի նկատմամբ»,- նշված է ֆրանսիացի դիվանագետի ուղերձում:

Փաշինյանը համոզված է` ՀՀ քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կորուստ

Դեսպանը Հայաստանին կոչ է արել նաև երբեք չկասկածել իր ուժերի ու տաղանդների վրա, իսկ հայ ժողովրդին՝  իր կերտած հայրենիքը հպարտությամբ փոխանցել սերունդներին:

«Ցանկանում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանն այնպես, ինչպես Հայաստանն է սիրում մեզ»,- գրել է դեսպանը:

Ջոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել 2017 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով:

Առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. ՀՀ նախագահ

Նշենք, որ ֆրանսիացի դիվանագետը տիրապետում է յոթ օտար լեզվի, որոնցում հայերենը բացակայում է: Facebook-ի գրառման հայերեն թարգմանությունը դեսպանն, ըստ ամենայնի, կատարել է համացանցային թարգմանական ծրագրի միջոցով: