Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում

Անձնակազմը թռիչքի ընթացքում նկատել է, որ աջ շարժիչի հետ կապված խնդիր կա։ Որոշել են վայրէջք կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Sukhoi Superjet 100 ուղևորատար օդանավը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում:

Հայտնի են Մոսկվա-Երևան, Մինսկ-Երևան-Մինսկ չվերթերի օրերն ու ժամերը

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

Փորձարկող օդաչուն խոսել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը «որսալու» մասին

Աղբյուրը տեղեկացրել է, որ վայրէջքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13:07-ին: Անձնակազմը թռիչքի ընթացքում նկատել է, որ աջ շարժիչի հետ կապված խնդիր կա։

Նշվում է, որ վայրէջքի պահին օդանավում ուղևորներ չեն եղել:

Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացվի