Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

Առողջապահության նախարարությունն ավելացնում է կորոնավիրուսի բուժման համար հիվանդանոցներում հատկացված տեղերը: Առաջիկա մեկ ամսում ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդը կհամալրվի ևս 100 նոր մահճակալներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. ՀՀ ԱՆ կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է շարունակաբար և կարգապահորեն պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի ամեն օր աճող դեպքերի թիվը նվազեցնել: Այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան

«Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 17 արհեստական շնչառության սարքին միացված քաղաքացի»,- ասաց Նա:

Նախարարը հայտնեց նաև, որ աշխատանքներ են տարվում ինտենսիվ թերապիայի մահճակալային ֆոնդն ավելացնելու ուղղությամբ: Առաջինա 1-1.5 ամսվա ընթացքում այդ հնարավորությունները նախատեսվում է ավելացնել 100 մահճակալով:

«Դրանցից 50-ը կլինի ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում՝ որպես ամենամեծ ու բազմապրոֆիլ ԲԿ-ներ: Դա կարևոր է նրանով, որ բոլոր մասնագետները տեղում լինեն»,- նշեց Թորոսյանը:

Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է

Առողջապահույան նախարարը չհերքեց՝ մտավախություն կա, որ ինտենսիվ թերապիայի առկա տեղերը կարող են չբավարարել հիվանդության հետագա տարածման դեպքում:

«Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին պահպանել բոոր կանոնները, որպեսզի որևէ մեկը մեզանից ու մեր հարազատներից չհայտնվի այնպիսի վիճակում, որ կարիք ունենա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժում ստանալու»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում փրկել հիվանդների կյանքը:

Երևանի ո՞ր հատվածներում են «ռեյդեր» իրականացվել. ոստիկանապետը մանրամասներ է հայտնում

Թորոսյանը հիշեցրեց, որ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահերի ամենամեծ թիվը՝ 15 քաղաքացի:

Նախարարը կոչ արեց բոլոր խնդիրներ դեպքում ահազանգել ԱՆ 8003 թեժ գծի հեռախոսահամարին, որպեսզի չլինեն բաց թողնված կամ պացիենտի վիճակի վատթարացման դեպքեր:

Հիշեցնենք` մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 8216 է, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:

Երբ COVID 19-ի բուժումը մնում է պոլիկլինիկայի վրա. ինչ է պարտավոր անել տեղամասային բժիշկը