Ռևայի կինը` հայուհի Անժելիկան, կրկին հղի՞ է. շոումենը շարժել է մարդկանց հետաքրքրությունը

Բաժանորդները շտապել են շնորհավորել զույգին, սակայն ոչինչ ստույգ հայտնի չէ։ Հնարավոր է՝ Ռևան որոշել է պարզապես կատակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայտնի ռուսաստանցի շոումեն և երգիչ Ալեքսանդր Ռևան ակնարկել է իր կնոջ՝ հայուհի Անժելիկայի հնարավոր` երրորդ հղիության մասին։ Շոումենն Instagram-ում ոճային սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել ու գրել է․

«-Հարգելիս, դու հայրիկ ես դառնալու։

-Հղի՞ ես։

-Չէ, Վատիկանից էին զանգել», - գրել է Ռևան։

Հրապարակումն ավելի քան 85 հազար «հավանություն» է ստացել։

«Ընտանիքը համալրվելո՞ւ է», - հարցնում է natalya__tikhonova-ն։ «Ինչ-որ մեկը հայր է դառնալու», - պնդում է annabarabash1985-ը։ Ոմանք էլ սրտանց շնորհավորել են զույգին։

Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ

Զույգն 2 դուստր ունի։ Ռևան բազմիցս ասել է, որ դեմ չի լինի որդի ունենալուն ու նույնիսկ մտադիր է նրան իր անունով կոչել։

Անժելիկան և Ալեքսանդրն ամուսնացել են 2007թ–ի ապրիլին։ Հատկանշական է, որ մինչև Անժելիկային հանդիպելը Ալեքսանդրն ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ մինչև 40 տարեկանը։ Սակայն Անժելիկայի հետ ծանոթությունից հետո նրա պլանները փոխվել են։