Փորձարկող օդաչուն խոսել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռը «որսալու» մասին

Օդաչուն վստահեցրել է, որ այդպիսի հեռավորությունը կործանիչի համար վտանգավոր չէ, քանի որ չի զրկում հեշտությամբ խուսանավելու հնարավորությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Փորձարկող օդաչու, ՌԴ ԶՈւ գնդապետ Անատոլի Անդրոնովը «Вечерняя Москва»-ին հայտնել է, որ ռուսական Սու-35 կործանիչներն ամերիկյան Poseidon P-8A հետախույզ-ինքնաթիռի որսումն իրականացրել են անվտանգ հեռավորությունից։

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ռուսական կործանիչները չափազանց շատ են մոտեցել ամերիկյան Poseidon P-8A–ն` զրկելով անվտանգ խուսանավելու հնարավորությունից: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ նման գործողություններն անթույլատրելի են:

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը. ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

Անդրոնովի խոսքով՝ այդ աղքատիկ տեսանյութից առհասարակ քիչ բան է հասկանալի։

«Ի՞նչ է առհասարակ նշանակում «որսումը»։ Ինքնաթիռն ու անձնակազմի հրամանատարները գործողություններ են կատարում, որոնցով ստիպում են «բռնված» օդանավին այս կամ այն կերպ գործել։ Օրինակ՝ ինքնաթիռը կարող է փակել հակառակորդի ճանապարհը, ինչ-որ այլ փորձեր ձեռնարկել՝ նպատակ ունենալով ստիպել օդանավին փոխել շարժման ուղղությունը, բարձրությունը։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում տեսանյութում։ Դե, օդանավ է հայտնվել, կողքից թռչում է, հետո ի՞նչ»,-ասել է փորձագետը։

Օդաչուն նշել է, որ այդ հեռավորությունը կործանիչի համար վտանգավոր չէ, քանի որ չի զրկում հեշտությամբ խուսանավելու և անվտանգ թռիչքը շարունակելու հնարավորությունից։

Ռուսաստանի ՊՆ–ն ընդգծել է, որ թռիչքներ իրականացնելիս ռուսական ինքնաթիռներն առաջնորդվում են բացառապես միջազգային կանոնակարգով։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի