ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Արարատի մարզում` Երևան–Երասխ ճանապարհին գտնվող ռեստորանի բակում, երիտասարդների հանդիպումն ավարտվել է դանակահարությամբ։
Shamshyan.com-ը հայտնում է՝ մայիսի 26-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժինը Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած, արնահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 24-ամյա Իսրայել Ա.-ն է: Նա բժիշկներին հայտնել է, թե վնասվածքները ստացել է Երևան-Երասխ ավտոճանապարհին գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանի բակում՝ իր ավտոմեքենայի առևանգումը կանխելիս, իբր դանակի հարվածները առևանգման փորձ անողն է հասցրել։
Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ 24-ամյա երիտասարդի պատմությունը հորինված է՝ իրավապահներին մոլորեցնելու և մեկ այլ անձի պաշտպանելու նպատակով։
Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին նետվել է շենքի 4–րդ հարկից
Իրավապահները Իսրայել Ա.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Գ.-ին։ Պարզվել է, որ «Կոնտինենտալ» ռեստորանի բակում Սարգիս Գ.-ն և Իսրայել Ա.-ն վիճաբանել են, և այդ ժամանակ Սարգիս Գ.-ն դանակով հարվածներ է հասցրել Իսրայել Ա.-ի մարմնի տարբեր մասերին։
Երիտասարդների վեճի և դանակահարության պատճառը «հետ տված նշանն» է եղել։ Սարգիս Գ.-ն նշանադրված է եղել Իսրայել Ա.-ի քրոջ հետ և ինչ-ինչ պատճառներով չեղարկել է նշանադրությունը։ Իսրայել Ա.-ն էլ նախկին ապագա փեսային հրավիրել է կատարվածի մասին զրուցելու, իսկ հետո դանակահարել է նրան։
Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով