Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին

Արտակ Դավթյանը ընդգծել է, որ սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության անվտանգության պահպանման գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՀՀ ԶՈՒԳՇ պետ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկ օր նրանց կյանքով. ռուս սահմանապահներն իրենց հմտությունները սովորեցրին հայ երեխաներին

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ: Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ եղել է բարդ ու անկանխատեսելի, բայց սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության անվտանգության պահպանման գործում: Մաղթում եմ առողջություն, ամուր մարտական ոգի, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ դժվարին, բայց պատվաբեր գործում»,- նշված է ուղերձում:

Նշենք, որ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին` Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագրի համաձայն։ Պայմանագիրը կնքվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երևանում։

Այստեղից է սկսվում Հայաստանը… Երեք սահմանների խաչմերուկում ապրողների մասին

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության կազմում են ընդգրկված Գյումրում, Արմավիրի, Արտաշատի և Մեղրու ջոկատները, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առանձին հսկիչ անցակետը։ Հայաստանում ռուս սահմանապահների ապրուստը հոգում են երկու պետությունների կառավարությունները հավասարության սկզբունքով։

Հայաստանը թիրախի տակ է. սահմանին սպառնում են ԻՊ գրոհայինները