Մոտ 200 ռուսաստանցիներ արտագնա չվերթով Հայաստանից Ռուսաստան են վերադարձել

Քաղաքացիների գրանցման և նստեցման գործընթացն անցել է բնականոն ռեժիմով՝ պահպանելով Հայաստանի պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համալիր աշխատանքների շրջանակում մայիսի 27-ին Երևան-Նովոսիբիրսկ-Եկատերինբուրգ արտագնա չվերթով 195 մարդ է մեկնել: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Brussels Airlines-ը վերսկսում է Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը

Չվերթն իրականացրել է «Ուրալյան ավիաուղիներ» ինքնաթիռը։ Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» օդանավակայանում համակարգել են ուղևորների գրանցման և նստեցման գործընթացը և քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Ողջ գործընթացն անցել է բնականոն ռեժիմով՝ պահպանելով ՀՀ պարետատան սահմանած անվտանգության բոլոր միջոցները:

«Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի տարբեր մարզեր մեկնել է ընդհանուր առմամբ 637 ռուսաստանցի։ Արտագնա չվերթներ են կազմակերպվել դեպի Վորոնեժ, Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա և այլ քաղաքներ։

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է առաջիկա բոլոր կանոնավոր չվերթերը

Հիշեցնենք, որ կորոնավիուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է։ ՀՀ կառավարությունը վերջերս որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտակարգ դրությունը կգործի մինչև հունիսի 13-ը։

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից