ՌԱԴԻՈ

Թիմը` Փաշինյանի ստվերում. ինչպես է COVID 19-ն ազդում իշխանական ուժերի դասավորվածության վրա

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է՝ արդյո՞ք վարչապետը կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի, պարետատան նիստերի ընթացքում և սոցցանցային ուղիղ միացումների ժամանակ աճող ակտիվությամբ փորձում է հակազդել Արսեն Թորոսյանին ու Տիգրան Ավինյանին։ 
Sputnik
Թիմը` Փաշինյանի ստվերում. ինչպես է COVID 19-ն ազդում իշխանական ուժերի դասավորվածության վրա

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ԱՆ Արսեն Թորոսյանի միջև կոնֆլիկտ չկա: Քաղաքագետը, սակայն, չի բացառում, որ որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարաձայնություններ, և երկրորդ` «Իմ քայլը» խորհրդարանական ֆրակցիան և ՔՊ–ն բավականին խարիզմատիկ քաղաքական կազմավորումներ են, որոնցում նույն լիդերի դերը խիստ ցցուն է, ուստի քաղաքական գործընթացներում և որոշումների կայացման գործում վարքագծի 99 տոկոսը թելադրում է Նիկոլ Փաշինյանը։

Քեռյան. «Իշխանությունները լուրջ են ընդունում Վանեցյանից եկող վտանգը»

«Երբ ասում են, որ մեկ մարդու գերակայությունը կուսակցությունում նրան դարձնում է խարիզմատիկ առաջնորդ, ապա նկատի ունեն հենց այս երևույթը։ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարվել է, կա նաև տնտեսական անկում, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ակտիվացում, հավանաբար այս ընդհանուր ֆոնին ավելի շատ առաջ է եկել առաջին դեմքը և հենց նա է ավելի շատ երևում հրապարակային քաղաքականության մեջ, որովհետև մյուս դեմքերը մի քանի անգամ ստորադասված են Նիկոլ Փաշինյանից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Քեռյանի գնահատմամբ` միահեծան կառավարումը բնորոշ է ոչ միայն հայկական իրականությանը, որովհետև վերջին հարյուրամյակում աշխարհի տարբեր երկրներում կուսակցությունների ավելի քան 50 տոկոսը ձևավորվել է որևէ քաղաքական գործչի խարիզմայի շուրջ։ Հայաստանում, բացի ՀՅԴ–ից, որը կոլեկտիվ ղեկավարման մարմին ունեցող ուժ է, մյուսները մեկ մարդու կամ հեղինակության, կամ կապիտալի, կամ քաղաքական ազդեցության վրա ստեղծված ուժեր են։

«Դա լավ է, թե վատ, այստեղ նման հարցադրում չի կարելի անել։ Սա պարզապես քաղաքական իրողություն է, տեխնոլոգիա, հետևաբար ճիշտ չի լինի ասել, որ դրանում մեղավոր է մեր քաղաքական մշակույթը»,– նշեց  քաղաքագետը։ 

Քեռյան. «Խորհրդարանում ծեծկռտուքը, որքան էլ տարօրինակ թվա, «ժողովրդավարական» երևույթ է»

Անդրադառնալով հարցին, թե ներքաղաքական դաշտում ինչ վերադասավորումներ կարող են լինել համավարակի հետևանքով` Քեռյանը պնդեց, որ սխալ կլինի ասել, թե այն ինչ-որ կերպ օգուտ է տալիս ընդդիմությանը կամ իշխանությանը։ Ըստ նրա` ընդդիմությունն ու իշխանությունը փոխադարձաբար կարող են նախահարձակ լինել և իրենց քաղաքական ձախողումները քողարկել կորոնավիրուսի շղարշով։

Քեռյան․ «Չենք կարող ռազմաքաղաքական առումով գտնվել ՀԱՊԿ–ում, տնտեսական մասով գործակցել ԵՄ-ի հետ»