Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ

Դեպքի վայրում աշխատում են մասնագետները՝ էլեկտրամեխանիկի մահվան պատճառը պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան տեղամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Երեկ՝ մայիսի 26-ին, 33-ամյա էլեկտրամեխանիկը մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է էլեկտրասյան վրա, էլեկտրահարվել է և ընկել գետնին։

Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 16։00 սահմանում, հիմա փորձում են պարզել, թե ինչն է երիտասարդի մահվան պատճառ դարձել։

Ողբերգական ավտովթար Նարեկ գյուղում. վարորդը տեղում մահացել է

«Ներկա պահին փորձում են պարզել դժբախտ պատահարի պատճառն ու այլ մանրամասներ. դեպքի վայրում աշխատում են մասնագետները»,- ընդգծեց Գրձելյանը։
Գրձելյանն նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր խորին ցավակցություններն է հայտնում մահացածի հարազատներին և հավելեց, որ իրենց կողմից անհրաժեշտ աջակցություն (թե բարոյահոգեբանական, թե նյութական) կցուցաբերեն նրա ընտանիքին։

Ինչպե՞ս է բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա․ Գրձելյանը՝ անպատասխանատու վարորդի մասին

Ավելի վաղ shamshyan.com -ը հայտնել էր, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Քաղսի գյուղ բնակիչ, 33-ամյա էլեկտրամեխանիկ Գնել Կ.-ն։  Կայքի տեղեկություններով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Հրազդան–Չարենցավան «Պիկետ-4» տեղամասի 56-րդ կմ հատվածում երկաթգծի Քաղսի գյուղի տարածքով անցնող տեղամասում մոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է բետոնե էլեկտրասյան վրա, որի ընթացքում էլեկտրահարվել է և մահացել:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։