Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

Հայաստանում և աշխարհում համակարգային տնտեսական ճգնաժամի ֆոնին կան բիզնեսի որոշ ոլորտներ, որոնք ծաղկում են ապրում. խոսքը միայն դիմակների ու ախտահանիչ նյութերի արտադրության մասին չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում Երևանում հեծանիվի վարձույթից ամեն օր օգտվող մարդկանց թիվը մի քանի անգամ ավելացել է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Yerevan Ride վելոշերինգի (հեծանիվների վարձույթի) ծառայության համահիմնադիր Ալեքս Բաղջյանը։

Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

Հեծանիվների վարձույթի պահանջարկը կտրուկ աճեց արտակարգ դրության ռեժիմ մտցնելուց, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցնելուց հետո։

«Այդ ընթացքում նախորդ տարվա համեմատ (երբ վարձույթը նոր էր սկսել գործել – խմբ․), մեր հեծանիվներից ամեն օր 7-9 անգամ ավելի շատ են սկսել օգտվել։ Այժմ օրական միջինում ավելի քան հազար մարդ օգտվում է մեր հեծանիվներից»,- ասաց Բաղջյանը։

Մայրաքաղաքում ավելացել է ոչ միայն հեծանիվով երթևեկությունների, այլև դրանից օգտվող մարդկանց քանակը։ Նախորդ տարվա համեմատ 50%-ով աճել է Yerevan Ride բջջային հավելվածի ներբեռնումների քանակը։ Հաճախորդների մեծ մասը համավարակի ընթացքում են ներբեռնել հավելվածը. համապատասխանաբար աճում է նաև ընկերության եկամուտը։

Ծառայության հեծանիվներն արդեն պակասություն են անում։ Այս պահին քաղաքում հասանելի է մոտ 150 հեծանիվ, ևս 30 էլեկտրական հեծանիվ կգործարկվի մեկ ամսվա ընթացքում։

Բաղջյանի խոսքով՝ նախատեսում են 150 հատ էլ սովորական հեծանիվ ավելացնել։ Այսպիսով՝ մինչև տարեվերջ քաղաքում 300 հեծանիվ կունենանք։

Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

«Մեր հաշվարկներով՝ Երևանի համար 1000 հեծանիվ է պետք»,- նշեց համահիմնադիրը։

Նրա դիտարկմամբ՝ եթե մինչև համավարակը ուղևորության միջին տևողությունը 14 րոպե էր, ապա հիմա հեծանիվները 20-30 րոպեով են վերցնում։

«Վելոտոն Երևան»․ հեծանիվով շրջել են ու Green Armenia առաքելության դեսպան դարձել

Մեծ պահանջարկը պայմանավորված է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարով։ Բայց հետաքրքրական է, որ տրանսպորտի աշխատանքը վերականգնելու առաջին օրերին պահանջարկը գրեթե չի նվազել։ Բաղջյանի կարծիքով՝ մարդկանց հոգեբանությունը փոխվում է, նրանք ավելի շատ են նախընտրում հեծանիվներով երթևեկել, ինչպես եվրոպական քաղաքներում։

Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

Լուրջ խնդիրներից մեկը հեծանվային ճանապարհների բացակայությունն է։ Ընկերությունը պատրաստվում է քաղաքապետարան դիմել՝ Կոմիտաս փողոցից Շենգավիթ վարչական շրջան տանող գոնե մեկ հեծանվուղի կառուցելու համար։

Հենց այդ հատվածով են անցնում ամենպահանջված երկթուղիները։ Մարդիկ հաճախ են Կոմիտաս-Բաղրամյան փողոցներից կենտրոն իջնում։ Կենտրոնից հաճախ են մինչև Շենգավիթ գնում։

Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

Նախորդ տարի, երբ հեծանիվներից օգտվողների թիվն այդքան էլ մեծ չէր, ևս դիմել են քաղաքապետարան, սակայն նրանց պատասխանել էին, որ դեռ ավտոբուսների մատակարարման հարցերով են զբաղված։

«Հիմա կան մարդիկ, որ զանգում ու ասում են, որ թողել են մեքենան, քանի որ իրենց համար ավելի հարմար է հեծանիվով տեղաշարժվել։ Ասում են, որ այդ ընթացքում նիհարել են, ֆիսթնեսի գնալու փոխարեն հեծանիվ են վարում»,- ավելացրեց Բաղջյանը։

«Խելացի քաղաք» դառնալու ճանապարհին հեծանվային ուղիներ ունենալն անհրաժեշտություն է։ Հասկանալի է, որ ամենուր հնարավոր չէ, բայց կարելի է գոնե մեկ հիմնական գիծ կառուցել։

Չնայած Երևանում ենթակառուցվածքի բացակայությանը՝ Բաղջյանը նշում է, որ հեծանիվ վարելն անվտանգ է։ Տասն ամսվա կտրվածքով ավտոմեքենաների հետ բախման միջադեպեր չեն գրանցվել։

Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

Հեծանիվ գողանալու փորձերն էլ, ըստ նրա, հաճախ չեն լինում։ Հեծանիվների մեջ միաժամանակ GPS մի քանի ընդունիչ կա։ Աշխատակիցներն անընդհատ հետևում են՝ որտեղ են դրանք գտնվում։ Մինչ օրս գողության տասը փորձ է եղել, բայց հեծանիվներն արագ հայտնաբերվել են։

99% դեպքերում հեծանիվները փչանում են մարդկանց անփորձության ու սխալ երթևեկելու հետևանքով։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Հիտլերի գաղտնի «զենքը», կամ հեծանիվների խոշորագույն գողությունը Դանիայի պատմության մեջ