Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՊՆ ստորաբաժանումների մասնագետներին, որոնք այլ երկրներին օգնություն են ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտնել է, որ ըստ մասնագետների` Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման պիկն անցել է։

Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՊՆ ստորաբաժանումների մասնագետներին, որոնք COVID-19-ի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերել Իտալիային, Սերբիային, Բոսնիա և Հերցեգովինային ու այլ երկրներին:

«Պետք է ասել, որ հիմա մենք ենք օգնության առաջարկներ ստանում նրանցից։ Ճիշտ է, մասնագետների կարծիքով, մեզ մոտ պիկն արդեն անցած է համարվում, բայց, այդուհանդերձ, այն ամենը, ինչ դուք եք արել, կուտակվում է ամբողջ աշխարհի գործընկերների հետ մեր գործակցության խնայատուփում», - աշխատանքային հանդիպման ժամանակ ասել Է Պուտինը։

Ռուսաստանի օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն ՝ ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվելու 362 342 դեպք է արձանագրվել, մահացել է 3 807 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը