Ռուսաստանն ու Հայաստանը պաշտպանում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` գլոբալ հրադադարի կոչը

Մարտի վերջին Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսի համավարակի պատճառով գլոբալ հրադադարի կոչ էր արել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առցանց նիստի շրջանակում ընդունվել է գլոբալ հրադադարի գաղափարին աջակցելու մասին փաստաթուղթ։

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին

Նա տեղեկացրեց, որ փաստաթղթի ընդունման նախաձեռնության հեղինակները Ռուսաստանն ու Հայաստանն են։

«Հայտարարության մեջ հատուկ նշված է, որ հրադադարը չի կարող տարածվել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա», - ասաց Լավրովը։

Հիշեցնենք, որ մարտի վերջին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրադադարի կոչ էր արել ամբողջ աշխարհում։ Նա ասել էր` ժամանակն է դադարեցնել ռազմական հակամարտությունները և կենտրոնանալ ընդհանուր մարտահրավերի` կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով