Ռուսական գիտական կենտրոնում ասել են, թե երբ կսկսեն փորձարկել COVID-19–ի պատվաստանյութը

Զանգվածային կիրառումից առաջ պատվաստանյութը դեռ պետք է լաբորատոր փորձարկում անցնի, որից հետո միայն կսկսվի դրա արտադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի –Sputnik. Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» վարակաբանության գիտական կենտրոն գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր են հունիսի վերջին սկսել COVID-19–ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։

ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է

Մակսյուտովը նշել է, որ փորձարկումները կսկսեն կենդանիների վրա իրականացրած թեստերի արդյունքները ստանալուց հետո։ Բացի այդ, կլինիկական հետազոտությունների համար անհրաժեշտ է Առողջապահության նախարարության թույլտվությունը։

Կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով` զանգվածային կիրառումից առաջ պատվաստանյութը պետք է հաջողությամբ լաբորատոր փորձարկում անցնի, նոր միայն արտադրություն հասնի և դեղորայքային տեսք ստանա։ Դրան կհաջորդի նախակլինիկական և կլինիկական ուսումնասիրությունների մի ամբողջական սպեկտր, ինչպես նաև պատվաստանյութի գրանցումը։

Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել

Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ավելի վաղ հայտնել էր, որ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ինքն անձամբ պատվաստվել են, իրենց մոտ պաշտպանիչ հակամարմիններ են արտադրվել։ Նրա խոսքով` ՌԴ քաղաքացիների զանգվածային պատվաստումը կարող է մեկնարկել աշնան սկզբին և տևել 6-9 ամիս։

Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն` Ռուսաստանում կորոնավիրուսի 362 342 դեպք է բացահայտվել, մահացել է 3 807 մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ 9.1 մլն թեստավորում է կատարվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի ղեկավարը հանդես է եկել COVID-19–ի դեմ պատվաստման օգտին