Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին

Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է նաև` երբ կանցկացվեն «Անմահ գունդ» ակցիան ու ռազմածովային շքերթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին:

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ

Պուտինը հանձնարարել է նախապատրաստվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:

«Մենք դա կանենք հունիսի 24-ին ՝ այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան մարտիկները, որոնք մարտնչեցին Մոսկվայի մոտ և պաշտպանեցին Լենինգրադը, որոնք կռվեցին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, որոնք գրոհեցին Բեռլինը», - ասել Է Պուտինը:

Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չկայացավկորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Անմահ գունդ» ակցիան և ռազմածովային շքերթն էլ կանցկացվեն հուլիսի 26-ին: