Մինչ 2020-ի վերջը Հայաստան կբերվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա

Արտադրող երկրի փոփոխությունը թույլ կտա նվազեցնել Հայաստան մատակարարվող Toyota-ի որոշ մոդելների գները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Մինչև 2020 թվականի վերջը Հայաստան կմատակարարվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա:

Արցախի նախագահի ավտոմեքենայից միայն նա ունի. մանրամասներ

Ինչպես հաղորդում է «Իզվեստիան»` վկայակոչելով Toyota ընկերության մամուլի ծառայությանը, խոսքը Camry և RAV4 մոդելների մասին է, որոնք հավաքվել են Սանկտ Պետերբուրգի գործարանում:

Toyota Motor ընկերությունն արդեն սկսել է Հայաստան ռուսական հավաքման ավտոմեքենաների մատակարարումը: Մինչ այդ Camry-ը և RAV4-ը առաքվել են անմիջապես Ճապոնիայից:

Հանրապետությունը երրորդ միջազգային շուկան է դարձել Բելառուսից ու Ղազախստանից հետո ընկերության` Ռուսաստանում հավաքված արտադրանքի արտահանման համար:

Նշվում է, որ արտադրողի երկրի փոփոխությունը Հայաստանի շուկայի համար թույլ է տվել 10% - ով նվազեցնել նշված մոդելների տեղական գները:

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում