Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին

Ռուսական դիվանագիտության ղեկավարը թվարկել է այն գործոնները, որոնք վկայում են Երևանի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքների թեմայով առցանց ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում։

Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

«Հարաբերությունները գնահատում ենք իբրև դաշնակցային, այդպիսին էլ դրանք իրականում կան։ Դա վերաբերում է ինչպես երկկողմանի ֆորմատին, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակում հարաբերություններին։ Ռազմական բավական սերտ փոխգործակցություն ունենք»,-ասել է Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում գործում է ռուսական ռազմակայանը, որը նպաստում է կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Նախարարը նշել է, որ կարևոր է նաև ռազմատեխնիկական ոլորտը, որտեղ նույնպես սերտ և արդյունավետ աշխատանք է կազմակերպված։

«Մազերս բիզ–բիզ են կանգնում». Լավրովն ասացվածքներով է պատասխանել մեղադրանքներին

«Դա մշտական, ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Այստեղ որևէ հարց չի ծագում»,-ավելացրել է նա։

Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան։ Բացի այդ, Ռուսաստանը հայկական բանակի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման հիմնական աղբյուրն է։

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով