ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Կորոնավիրուսային համավարակը լուրջ փորձություն է դարձել, այն ազդում է նաև Միջազգային հարաբերությունների, միջպետական կառույցների աշխատանքի վրա։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի առցանց նիստի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար ՀԱՊԿ ներուժը բավական կարևոր է: Այն պետք է օգտագործվի ի շահ այդ կազմակերպության մեջ մտնող պետությունների քաղաքացիների առողջության և բարեկեցության։
«Այդ պատճառով մենք այսօր քննարկել ենք կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումները», - նշել է Լավրովը:
Նրա խոսքով` ՀԱՊԿ-ն անվտանգության ապահովման գործում առանցքային դեր է խաղում ոչ միայն իր պատասխանատվության գոտում, այլև ողջ եվրասիական տարածքում:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է