Բեթղեհեմում գտնվող տաճարը բացվել է Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ներկայությամբ

Բացման արարողությանը ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը եռամսյա դադարից հետո բացվել է հավատացյալների համար։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Երուսաղեմի աջակցության մահմեդական–քրիստոնեական հիմնադրամի նախագահ Հաննա Իսսան։

Փրկել հուշանվերները․ Նեապոլի Գրիգոր Լուսավորչի փողոցի վարպետները դիմել են քաղաքապետին

Տաճարը փակ էր մարտի 5-ից։ Իսսան ասել է, որ մի քանի քրիստոնյա հոգևորականներ են հետևել եկեղեցու բացման արարողությանը։ Ներկա են եղել տաճարի պատասխանատու երեք եկեղեցիների ղեկավարները (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն, Երուսաղեմի լատինական պատրիարքարանի կաթոլիկ եկեղեցի – խմբ․)։

Տաճարը քրիստոնյա աշխարհի ամենանշանակալի սրբավայրերից է, ըստ ավանդության` կառուցված է Հիսուս Քրիստոսի ծննդյան վայրում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու ամիս փակ մնալուց հետո բացվել է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը։