Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է

Միջադեպի պատճառ կարող էր լինել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։ Արտակարգ դրության վայր է մեկնել  ՌԴ ՕՏՈՒ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ ՕՏՈւ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չուկոտկայում, միջադեպի հետևանքով զոհվել է անձնակազմը: Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի ՊՆ–ին։

Հալեպում սիրիական ուղղաթիռ է խոցվել

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5-ին «Ուգոլնիե կոպի» («Угольные Копи») օդանավակայանի մերձակայքում, վերանորոգումից հետո փորձնական թռիչքի ժամանակ։ Գետնին հարված ստանալով, ուղղաթիռը բռնկվել է։ 4 մարդ է զոհվել, բոլորը զինծառայողներ են։

Նախնական տվյալներով` միջադեպի պատճառը կարող էր լինել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Մի-8-ի սև արկղերն արդեն գտել են, դրանց վիճակը բավարար է։ Անադիրի օդանավակայանը վթարից հետո աշխատում է սովորական ռեժիմով։

Դեպքի վայր է ժամանել ՌԴ ՕՏՈՒ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը։