ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է

Գլխավոր տնօրենը հիշեցրել է` The Lancet պարբերականը կորոնավիրուսի դեմ հիդրոքսիքլորինի և քլորոխինի փորձարկման մասին հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ տվյալ դեղամիջոցների կամ դրանց խառնուրդների օգտագործման դեպքում կորոնավիրուսով հիվանդներն ավելի հաճախ էին մահանում։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական խումբը կանգնեցրել է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ հիդրոքսիքլորինի և քլորոխինի օգտագործման փորձարկումները՝ մահացության բարձր ռիսկի պատճառով։ Նախատեսվում է դեղամիջոցի արդյունավետության վերագնահատում իրականացնել՝ ելնելով արդեն ստացված տվյալներից։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

COVID 19-ի և մարդկանց չիպավորելու մասին կեղծ լուրեր տարածողներով կզբաղվեն իրավապահները

Գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ մայիսի 22-ին The Lancet պարբերականը կորոնավիրուսի դեմ հիդրոքսիքլորինի և քլորոխինի փորձարկման մասին հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ տվյալ դեղամիջոցների կամ դրանց խառնուրդների օգտագործման դեպքում կորոնավիրուսով հիվանդներն ավելի հաճախ էին մահանում։

Այնուհետև ԱՀԿ-ն «Համերաշխության թեստերի» գործադիր խումբ է հավաքել, որում ներառված են փորձագետներ 10 երկրներից։ Խումբը հանդիպել է շաբաթ օրը և գնահատել գլոբալ մասշտաբով առկա բոլոր տվյալների համապարփակ վերլուծությունը և քննադատական գնահատումը:

Համերաշխության թեստերի շրջանակում հիդրոքսիքլորինի թեստավորման համար ժամանակավոր դադար է հայտարարվել, մինչև տվյալների անվտանգության մոնիթորինգի խումբը վերանայի այդ տվյալները։

Կորոնավիրուսի ախտորոշման համար Հայաստանում բնակչության զանգվածային թեստավորում կսկսվի

Վերագնահատումը վերաբերելու է դեղամիջոցի մասին բոլոր տվյալներին, որոնք հավաքվել են «Համերաշխության թեստերի» ընթացքում, դրա հնարավոր առավելությունների և կողմնակի ազդեցությունների որոշման համար։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դեղերի անվտանգության հարցը կքննարկվի Տվյալների անվտանգության մոնիթորինգի խմբի նիստում:

ԱՀԿ-ի «Համերաշխության թեստերին», որոնք սկսվել են մարտին, այս պահին մասնակցում է ավելի քան 400 հիվանդանոց՝ աշխարհի 35 երկրներում։

Թեստերը դիտարկում են չորս հիմնական թերապևտիկ դեղամիջոցներն ու դեղախառնուրդները, որոնք կարող են արդյունավետ լինել COVID-19-ի դեմ։

Ռուսաստանում COVID-19-ի դեմ հակամարմինները բացահայտելու համար թեստային համակարգ է գրանցվել