Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում սպանության հոդվածով հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզում երեկ՝ մայիսի 25-ին, սպանությունն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Արա Պողոսյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն)հարուցվել է քրեական գործ։

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել