Շիրակի մարզում քամին նոր ավերածություններ է արել. լուսանկարներ

Լուսանկարներում երևում են բնակելի տների, օժանդակ կառույցների և դպրոցի` քամու հետևանքով պոկված ու վնասված տանիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակավայրեր տուժել են ուժեղ քամուց։ Մարզպետարանը հայտնում է, որ նախնական տվյալներով` վնասվել են Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։

Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

«Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերն հստակեցնելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Բարեբախտաբար, քամու հետևանքով զոհեր չկան։

Հիշեցնենք` քամին Շիրակի մարզի տարբեր բնակավայրերին վնասներ էր հասցրել նաև մայիսի 22-ին։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ մայիսի 24-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։