ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Հայաստանի քաղաքացիներին Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու համար երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը կիրականացնի «Բելավիա» ավիաընկերությունը (ժամանում դեպի Երևան` ժամը 02:45–ին, Երևանից մեկնում` ժամը 03:35–ին), Դամասկոս-Երևան չվերթը՝ «Cham Wings» ավիաընկերությունը (ժամանում` 00:05–ին), Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ «Ural» ավիաընկերությունը (ժամանում` 19:30–ին):
Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ժամանած ուղևորներին կուղեկցի դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Իսկ ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում են չգնալ օդանավակայան։
Հիշեցնենք` ՀՀ պարետի որոշմամբ` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հայաստան ժամանող ուղևորներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում: Նրանք տեղափոխվում են ինքնամեկուսացման իրենց նախընտրած վայրեր, որոնց հասցեները գրանցվում են հետագա վերահսկողությունն իրականացնելու նպատակով: