ՌԱԴԻՈ

Լուսնի խավարումը կտեսնեն նաև երևանցիները. աստղագետը նշել է ստույգ օրն ու ժամը

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սպասվող լուսնի խավարմանը` հընթացս խոսելով այդ երևույթի գիտական և միստիկ կողմերի մասին։
Sputnik
Լուսնի խավարումը կտեսնեն նաև երևանցիները. աստղագետը նշել է ստույգ օրն ու ժամը

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի տեղեկացմամբ` խավարումները վերաբերում են երեք մարմինների` լուսնին, արեգակին և երկրին` նայած, թե փոխադարձաբար ինչ դիրք են գրավում նրանք միմյանց նկատմամբ, երբ մեկի լույսը կարող է մյուսի կողմից ծածկվել։

Լուսնի խավարումն ինչպե՞ս է ազդում մարդկանց առողջության վրա

Ըստ այդմ, երբ երկիրը հայտնվում է արեգակի և լուսնի գծի վրա, ծածկում է արեգակի լույսը և լուսնի դեպքում, քանի որ վերջինս արեգակի կողմից է լուսավորվում (ինքը մութ մարմին է), լուսնի լույսը խավարում է։ Իսկ արեգակի խավարումը տեղի է ունենում այն դեպքում, երբ լուսինն է հայտնվում երկրի ու արեգակի արանքում, նույն գծի վրա։ 

«Կարծեք ճակատագրի քմահաճույք լինի, որ արեգակի ու լուսնի սկավառակները ճիշտ նույն չափի են, հետևաբար, երբ լուսինը ծածկում է արեգակին, օրը ցերեկով տեղի է ունենում խավարում։ Սովորաբար տարեկան լինում են մի քանի խավարումներ, ամենաշատը` լուսնի յոթ, իսկ արեգակի դեպքում` չորս, սակայն այս տարի նախատեսվում է արեգակի երկու և լուսնի չորս խավարում։ Հունիսի 5-ին կլինի լուսնի` այս տարվա երկրորդ խավարումը։ Առաջինը եղավ հունվարին` նույնպես կիսաստվերային խավարման տեսքով»,– նշում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ 

Ինչ տիեզերական երևույթներ կտեսնենք 2018 թվականին. ներկայացնում է աստղաֆիզիկոսը

Արեգ Միքայելյանի կարծիքով` լուսնի գալիք խավարումը կերևա բավականին լայն շերտով, տարբեր տարածաշրջաններում։ Այն կտեսնեն նաև երևանցիները։ Խավարումը հունիսի 5–ին կսկսի Երևանի ժամանակով 21։45-ին, առավելագույն փուլը կլինի 23։24-ին և հունիսի լույս 6-ի գիշերը 01։04-ին ամբողջ գործընթացը կավարտվի։ Իսկ արեգակի խավարումը սովորաբար տևում է րոպեներ։ 

«Թեև իրականում խավարումների մեջ առանձնապես լուրջ բան չկա, բայց շատ դեպքերում դրանք համընկել են պատմական իրադարձությունների հետ։ Կարելի է վիճակագրորեն հաշվել` եթե դիտարկվեին հազարավոր խավարումներ, դրանցից քանիսը կհամընկնեին նման իրադարձությունների հետ։ Մի բան համենայն դեպս պարզ է, որ որոշ քանակի համընկնումներ կան, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Օրինակ` Քրիստոսի ծննդյան ու խաչելության հետ կապում են լուսնի խավարումները։ Գիտական տեսանկյունից դա թույլ է տվել ճշգրտորեն որոշել մասնավորապես Քրիստոսի խաչելության օրը` հաշվի առնելով հենց լուսնի խավարումը»,– հայտնում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ 

NASA-ն ներկայացրել է լուսնի խավարումը Լուսնից դիտողի «աչքով»

Միքայելյանի փոխանցմամբ` աստղագետները ճշգրտորեն կարող են հաշվարկել բոլոր խավարումները` կապված պատմական տարեթվերի հետ ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ, նույնիսկ վայրկյանների ճշտությամբ։

Օրինակ` մ.թ. 33 թվականի ապրիլի 3–ին եղել է լուսնի խավարում, հենց այդ օրն էլ տեղի է ունեցել Քրիստոսի խաչելությունը։ Նման օրինակներ կան նաև եվրոպական երկրների պատմության մեջ, երբ թագավորների մահը կապում էին արեգակի խավարման հետ, սակայն ոչ միշտ է այդպես եղել, ուղղակի որոշ նշանավոր դեպքերի համընկնումը ծնել է միստիկ բացատրություններ։        

Միքայելյան. «Հայաստանում լուսնի խավարում առանձնապես չէր դիտվում»

«Բերեմ մի շատ հայտնի դեպքի օրինակ. մ.թ.ա. 6-րդ դարի սկզբներին մեր տարածաշրջանում փոքրասիական ժողովուրդների միջև եղել է մեծ պատերազմ` բաղկացած մի քանի ճակատամարտերից, որոնց մասնակցել են լիդիացիներն ու մարերը։ Ճակատամարտերից մեկի ժամանակ տեղի է ունեցել արեգակի խավարում, կողմերը մտածել են, թե Աստված բարկացել է իրենց վրա, ուստի կնքել են հաշտություն։ Աստղագետները 20-րդ դարի երկրորդ կեսին ճշգրտորեն հաշվարկեցին, որ այդ ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին։ Դա համարվում է պատմության մեջ առաջին ստույգ ամսաթիվ ունեցող իրադարձությունը»,– նշում է աստղագետը։ 

Արեգ Միքայելյանի գնահատմամբ` խավարումները և՛ աստղագիտական, և՛ պատմագրական ճշտումների համար հետաքրքիր աղբյուր են ծառայում։

Ինչպես է Ամերիկան խավարել արևից