Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել

Զանգվածային թեստավորումն անվճար է և կամավոր։ Վիրուսի տարածման նախկին էպիկենտրոնում միլիոնավոր թեստեր են արվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար բնակչության զանգվածային սքրինինգի 10 օրերի ընթացքում  COVID-19–ի 189 նոր ասիմպտոմ վարակակիր է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով առողջապահության քաղաքային կոմիտեին։

Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել

Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի օպերատիվ շտաբը, որը կորոնավիրուսային վարակի օջախ էր դարձել, մայիսի 14-ին զանգվածային թեստավորում է սկսել, այս ընթացքում COVID-19–ի 6 574 093 թեստ է արվել։ Նախքան այդ էլ քաղաքում 3 մլն թեստ էր անցկացվել։  Զանգվածային թեստավորումն անվճար է և կամավոր։

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն ապրիլի 8-ին ամբողջությամբ հանել էին տրանսպորտային սահմանափակումներն  ու թույլ տվել մարդկանց մեկնել Ուհանից, որը կորոնավիրուսի բռնկման պատճառով 76 օր շարունակ արտաքին աշխարհից կտրված էր։

Աշխարհում COVID-19 համավարակի զոհ է դարձել ավելի քան 340 հազար մարդ. նոր տվյալներ

Իսկ ապրիլի 18-ին Ուհանը վտանգի ցածր մակարդակ ունեցող գոտի էր ճանաչվել, ապրիլի 26-ին քաղաքի հիվանդանոցից դուրս էր գրվել կորոնավիրուսային վարակով վերջին պացիենտը։ Համաճարակի ողջ ընթացքում Ուհանում վարակի 50 340 դեպք էր գրանցվել, մահացել էր 3 869 մարդ։