ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Մոսկվայի հարավում գտնվող «Յասնի» բնակելի համալիրում տեղի ունեցած հրաձգության ենթադրվող մասնակիցների ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում ։ Տեսանյութը հրապարակել է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը։
Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Տեսահսկման խցիկներից ստացած կադրերում երևում է, թե ինչպես են հինգ տղամարդ փորձում փախչել վերելակով։ Զինված ոստիկանը հետապնդում է նրանց։
Քննության տվյալների համաձայն՝ մայիսի 24-ին Կաշիրսկոյե մայրուղու բնակելի տների ավտոկայանատեղիում տղամարդկանց երկու խմբերի միջև հրաձգություն է սկսվել, մեկը վիրավոր է։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ընդհանուր առմամբ 9 մարդ է ձերբակալվել։
ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է՝ ի պատասխան դիմակ կրելու խնդրանքի
Քրեական գործեր են հարուցվել մահափորձի, զենքի ապօրինի շրջանառության ու խուլիգանության հոդվածներով։